Խաչքարերի Մասին

photo

Յուրաքանչյուր մշակույթ ունի ինչ-որ յուրօրինակ տարր, որը առկա չէ ոչ մի այլ տեղ, ինչն էլ ակամա դառնում է ազգային մշակույթի խորհրդանիշ: Հայկական մշակույթում այդպիսի խորհրդանիշեր են ԽԱՉՔԱՐերը - այսպես կոչված խաչ-քարերը: ԽԱՉՔԱՐ բառը ձեւավորվել է երկու հայկական բառարմատներից, «խաչ», որ նշանակում է խաչ, եւ «քար», որ նշանակում է քար:

ԽԱՉՔԱՐերը որպես դեկորատիվ-ճարտարապետական քանդակագործություններ, հիմնված են հնագույն հայկական ավանդույթների վրա եւ տարբերվում են ձեւերի բազմազանությամբ ու հարստությամբ: ԽԱՉՔԱՐերը սկսել են քանդակել IV դարի սկզբին, անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը 301թ.-ին առաջինը աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այնուհետեւ ԽԱՉՔԱՐեր սկսեցին տեղադրել տարբեր առիթներով՝ ի հիշատակ թշնամիներին հաղթելուն, տաճարի կամ կամուրջի կառուցման ավարտի կապակցությամբ, ի երախտագիտություն հողատարածք ստանալու, դրանք ծառայում էին որպես մարզագծի նշաններ կամ շատ հաճախ գերեզմանաքարեր, եւ այլն:

Յուրաքանչյուր ԽԱՉՔԱՐի կենտրոնական խորհրդանիշ է կազմում ծաղկող ծառի կամ ծաղկի նման խաչը՝ նոր, հավերժական կյանքի խորհրդանիշը: Խաչի տակ փորագրում են շրջանակ, քանի որ շրջանակի վերևում բարձրացված խաչը խորհրդանշում է քրիստոնեական հավատքի հաղթանակը: Խաչի վերևում սովորաբար պատկերում են բոլոր քրիստոնեական դավանանքների համար ընդհանուր չորս ավետարանականների խորհրդանիշները`արծիվ, առյուծ, ցուլ եւ հրեշտակ: Բայց հայերի մոտ դա նաև աշխարհի ստեղծման չորս տարրերն են /սկզբնաղբյուրները/՝ կրակ, ջուր, հող եւ օդ: ԽԱՉՔԱՐեր ստեղծող քարափորագրիչ վարպետներին անվանում են ՎԱՐՊԵՏներ: Նրանց արվեստը կենդանի է եւ պահանջարկ ունի առ այսօր: Խաչքարերում առկա է հայ ժողովրդի ոգին և Սուրբ հայկական Առաքելական եկեղեցու ողջ աստվածաբանությունը 1:

2010 թ. խաչքարերի ստեղծման արվեստը <<ԽԱՉՔԱՐերի սիմվոլիկան ու վարպետությունը, հայ քարե խաչեր>> ձեւակերպմամբ ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գծով 2 3:

Այսպիսով, ԽԱՉՔԱՐը դա հայկական ճարտարապետական հուշարձանների մի տեսակ է, որը իրենից ներկայացնում է քարակոթող՝ փորագրված խաչի պատկերով: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում կան տասնյակ հազարավոր ԽԱՉՔԱՐեր, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր յուրօրինակ նախշերով, չնայած, որ բոլոր նախշերը սովորաբար կատարվում են նույն ոճով 4:

Նախապատմական ժամանակաշրջանում, լեռներում, գետերի աղբյուրների, բնակավայրերի սահմանների, ճանապարհների մոտ վեր էին խոյանում քարակոթողներ(ՎԻՇԱՊներ), որոնք համարվում են խաչքարերի նախորդները: Մարդիկ ներկայացնում էին դրանց, որպես իրենց առասպելների ու լեգենդների հերոսներ: Դա հանդիսանում էր մարդկանցով բնակեցված երկրի մի տեսակ մակնշում: Դրանք ծածկված էին թռչունների, մորթիների եւ խոյերի գլուխների սեպագիր փորագրված պատկերներով: Ուրարտական Պետականության Դարաշրջանում թագավորները սկսեցին տեղադրել ուղղահայաց քարե սալեր, որոնց վրա պատմում էին աշխարհին իրենց նվաճումների եւ օրենքների մասին: Նմանատիպ քարակոթողներ կառուցվել եննաև հայ Արտաշեսյան թագավորների առաջին դինաստիայի հելլենիստական ժամանակաշրջանում: Այդ ժամանակ արդեն կար խաչքարերի կառուցման ձևավորված տեխնոլոգիան. պատվանդանի հիմքում, զանգվածային քարե բլոկում, անցք էր փորվում, որի մեջ ուղղահայաց տեղադրվում էր արդեն գրությամբ և նախշերով փորագրված քարը: Ուրարտական և հելլենիստական հուշարձանները դարձան առաջին քրիստոնեական ԽԱՉՔԱՐերի նախատիպ, որոնք հայտնվեցին անմիջապես քրիստոնեության ընդունումից հետո, եւ կոչված էին վկայակոչելու քրիստոնեական հավատը:

Մինչ մեր ժամանակները պահպանված հնագույն ԽԱՉՔԱՐերը թվագրվում են IX-X դդ.: Նմանատիպ հիշատակի օբյեկտներ կարելի է հանդիպել պատմական Հայաստանի ամբողջ տարածքում եւ դրանից դուրս այն վայրերում, որտեղ հայ համայնքներ կան: Հայաստանում ամենահին թվագրված ԽԱՉՔԱՐը պատկանում է 879թ.-ին:


1. http://www.advantour.com/rus/armenia/

2. https://ru.wikipedia.org/wiki/Список нематериального культурного наследия человечества

3. Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars

4. http://wiki.armenia.ru/wiki/